Օգտատերեր. «Yandex.Տաքսի»-ով ուղևորության գինը կարող է կախված լինել սմարթֆոնի մոդելից

Օգտատերեր. «Yandex.Տաքսի»-ով ուղևորության գինը կարող է կախված լինել սմարթֆոնի մոդելից

PanARMENIAN.Net - «Yandex.Տաքսի» հավելվածի օգտատերերը ֆեյսբուքյան էջերում սկսել են գրառումներ անել այն մասին, որ նույն երթուղով ուղևորության արժեքը տատանվում է կախված հաճախորդի հեռախոսի մոդելից:

Օրինակ, մոսկվաբնակ Սվետլանա Յավորսկայան պատմել է հավելվածի ալգորիթմի տարօրինակությունների մասին, որը որոշում է ուղևորության արժեքը «Yandex.Տաքսի»-ով երթևեկելու դեպքում: Յավորսկայան իր ընկերոջ՝ Զավեն Ավանյանի հետ, փոխելով պարամետրերը, պարզել է, որ կանխիկ վճարումների դեպքում ուղևորությունն ավելի էժան էր ստացվում, քան բանկային քարտով օգտվելու դեպքում:

«Yandex.Տաքսի»-ի մեկնաբանությունը համակարգի ալգորիթմի վերաբերյալ ու ՀՀ-ում նման մեխանիզմի ներդրման մասին կարդացեք այստեղ:

Երկրորդ բացահայտումն այն էր, որ նույն երթուղու դեպքում գինը տատանվում էր 100 ռուբլու սահմանում՝ կախված տարբեր մոդելի այֆոններից, ինչը ստիպել է օգտատերերին այլ հավելված ընտրել տաքսի պատվիրելու համար:

Ընկերությունը մեկնաբանել էր Յավորսկայայի գրառումը՝ նշելով, թե դա «էքսպերիմենտ է, որը որոշ դեպքերում թույլ է տալիս ավելի էժան երթևեկել»:

«Դա ավտոմատ ալգորիթմ է, որը հաշվի է առնում միանգամից մի քանի գործոն. որքան հաճախ եք օգտվում «Yandex.Տաքսի» հավելվածից, որքան վարորդ կա ձեր շրջանում, կան արդյոք խցանումներ: Սարքի մոդելից կամ վճարման եղանակից գնագոյացությունը կախված չէ»,-գրել է ընկերությունը:

Սակայն, ավելի վաղ այդ հանգամանքին ուշադրություն էր դարձրել հավելվածի մեկ այլ օգտատեր Դմիտրի Կլեշչևնիկովը: Նա գրել էր, որ նույն երթուղով ուղևորությունը 4 տարբեր հեռախոսներով պատվիրելու դեպքում տարբեր կերպ է հաշվարկվել: Ընկերությունը նրան պատասխանել էր, թե «փորձում է տեխնոլոգիան»:

Երևանում «Yandex.Տաքսի»-ին գործում է 2016-ի հուլիսի 1-ից: Ուղևորության նվազագույն վարձավճարը՝ 200 դրամ է: Այդ գումարով կարելի է 2կմ անցնել, հետո յուրաքանչյուր կիլոմետրին ավելանում է 100-ական դրամ: Այժմ Երևանում այդ հավելվածով մոտ 1000 մեքենա է աշխատում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---