Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» փոխնախագահը

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» փոխնախագահը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր ուժի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին:

Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է մայիսի 25-ին 22:00-ին սահմանապահ ծառայության կողմից՝ Վրաստանից Ադրբեջան վերադառնալիս: «Բայրամլիի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 12.000 ԱՄՆ դոլար»,-ասվում է սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:

Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 2016.1 հոդվածով՝ մաքսանենգություն: Քննչական գործողությունները շարունակվում են, հայտնում է Haqqin.az-ը:

2016-ի ավարտին հայտնի դարձավ, որ Բայրամլին սպառնալիքներ է ստանում իր հասցեին: Բայրամլին հայտարարել էր, որ այդ սպառնալիքների ետևում իշխանություններն են թաքնված՝ հավելելով, որ նա «Ժողովրդական ճակատի» միակ փոխնախագահն է, որին չեն ձերբակալել: Բայրամլին հիշեցրել էր, որ մինչ այդ իրեն կանչել էին ոստիկանություն՝ պահանջելով չպաշտպանել Նարդարանի գործով անցնող անձանց:

1992 թվականին հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» տասնյակ ներկայացուցիչներ վերջին տարիներին տարբեր մեղադրանքներով ազատազրկման են ենթարկվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---