Պոզներ. Եկեղեցին «անընդունելի կազմակերպություն է»

Պոզներ. Եկեղեցին «անընդունելի կազմակերպություն է»

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները սոցցանցում իր վերաբերմունքն է արտահայտել կրոնի հանդեպ: Նա եկեղեցին անվանել է «անընդունելի կազմակերպություն»:

Պատմելով իր մանկության և ծնողների մասին՝ լրագրողն ասել է, որ իրեն այնուամենայնիվ մրկտել են եկեղեցում, սակայն, ըստ նրա, հավատացյալ չեն եղել: Ինքը լրագրողը ևս փոքրուց չի հավատացել ոչ վերին ուժերին, ոչ էլ դժոխքին: Մտորելով կրոնի և եկեղեցու միջև տարբերության մասին՝ Պոզները հայտարարել է, որ կրոնը բարդ փիլիսոփայության վրա է հիմնվում, որի հետ անձամբ ինքը համաձայն չէ, սակայն եկեղեցին, որպես կառույց, նրա համոզմամբ, սկզբունքորեն անընդունելի կազմակերպություն է:

Նա հավելել է նաև, որ ընթերցել է Աստվածաշունչը, բազմիցս կարդացել է ինչպես Հին կտակարանը, այնպես էլ Նորը, անգլերեն և ռուսերեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---