«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը՝ «ՄԷԿ կադր» փառատոնում

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը՝ «ՄԷԿ կադր» փառատոնում

PanARMENIAN.Net - Հանրային լրագրության ակումբի կողմից պատրաստված «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է «ՄԷԿ կադր» միջազգային փառատոնում՝ մրցույթային «Կինո առանց սահմանի» անվանակարգում։

Փառատոնը կընթանա հունիսի 2-ից 8-ը Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում։

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցույցի մասնակիցները, ինչպես նաև իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության հեղինակավոր ներկայացուցիչերը վերլուծություններ ու անդրադարձեր են կատարում 2015թ. հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների` Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին:

«ՄԷԿ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինո հարթակ է: Հիմնադրվել է 2003թ.: Կինոփառատոնի խորհրդանիշն է ՝ Գեղամա լեռներում գտնվող 5000 ամյա ժայռապատկերից վերարտադրված բրոնզե քանդակը:

ՄԷԿ կադր-ը աջակցում է Հայաստանում անկախ կինոարտադրությանը: Ներկայացվող ֆիլմերը չունեն կրիչի սահմանափակում և կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսով, թվային տեխնիկայով, կինոժապավենով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---