«Բավրա» մաքսակետի պետի ձերբակալության դեպքով նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին26 մայիսի 2017 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզել է, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար, անձամբ և միջնորդների միջոցով տվել են, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք: Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռնարկված համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մայիսի 25-ին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետ Ե. Մ.-ն: Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմածավալ քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են |