Տիմատիի երևանյան համերգի օրն ու վայրը հայտնի են

Տիմատիի երևանյան համերգի օրն ու վայրը հայտնի են

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան հայտնի ռեփեր Տիմատիի երևանյան համերգն այնուամենայնիվ կկայանա, ինչպես և խոստացել էր նախորդ՝ ձախողված համերգի կազմակերպիչ Jet Set ընկերությունը: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն Արման Ալեքսանյանը հայտնեց համերգի օրն ու վայրը:

Այսպիսով՝ հայ հանդիսատեսը կարող է ներկա գտնվել ռեփերի համերգին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում:

Ալեքսանյանի խոսքով՝ համերգն անվճար կլինի բոլորի համար, սակայն արվել է ամեն ինչ, որպեսզի մայիսի 12-ի համերգին գնացած հանդիսատեսները կարողանան տեսնել երգչին հնարավորինս հարմար պայմաններում: Դեռ հայտնի չէ՝ ինչ տարբերություն կդրվի հին տոմսերով և առանց դրանց հանդիսատեսների միջև, սակայն ընկերության տնօրինությունը խոստանում է հնարավորինս գոհացնել բոլորին:

Համերգի կայացման մասին լուրը հաստատել է նաև հենց ինքը Տիմատին՝ ինստագրամյան իր էջում տարածելով վիդեոուղերձ հայ հանդիսատեսին և նշելով համերգի օրն ու վայրը:

Մայիսի 12-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երաժշտական Black Star լեյբլի համերգն ընդլայնված կազմով: Երևան են ժամանել հայտնի ռուսաստանցի կատարողներ Տիմատին, L'One-ը, Мот-ը և հայազգի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան): Համերգը կազմակերպել էր Jet Set ընկերությունը, որը 2015-ի դեկտեմբերին կազմակերպել էր Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում: Սակայն Տիմատին չկարողացավ ելույթ ունենալ տեխնիկական խնդիրների պատճառով, և նրա համերգը հետաձգվեց:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---