Շահեն Հարությունյանին հոգեբուժարան չեն տանելու

Շահեն Հարությունյանին հոգեբուժարան չեն տանելու

PanARMENIAN.Net - Բանտարկված Շանթ Հարությունյանի որդուն՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանին հոգեբուժարան չեն ուղարկելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Շահեն Հարությունյանը:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր հանրային արձագանգի ենթարկեցին իմ հանդեպ իրականացվող անարդարությունը։ Շնորհակալ եմ աջակցելու և սատարելու համար։

Ինձ այլևս չեն ուղղարկում հոգեբուժարան: Եվ եթե կրկին անարդարություն փորձեն իրագործել իմ հանդեպ, կդարձնեմ հանրային։ Ես ամեն ինչ արեցի՝ չհայտնվելու համար հոգեբուժարանում, ինչպես խոստացել էի։

Ազատություն Շանթ Հարությունյանին և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին», - մասնավորապես գրել է Հարությունյանը։

Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցներ հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել:

Կարդացեք նաև՝ Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով»

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---