Եգիպտական ավիացիան գրոհել է ԻՊ ճամբարները Լիբիայում27 մայիսի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական բանակը գրոհել է ջիհադականների ճամբարները Լիբիայում: Ավիահարձակման թիրախում է հայտնվել 6 ճամբար մերձափնյա Դերնա քաղաքում: Դա տեղի է ունեցել քրիստոնյաներին տեղափոխող ավտոբուսի վրա իսլամիստների հարձակումից հետո: Հարձակումը տեղի է ունեցել Էլ Մինյա գավառում, որը 250 կմ հեռավորության վրա է դեպի հարավ Կահիրեից: 28 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ, ևս 20 մարդ վիրավորվել է: Հարձակվողներին հաջողվել է թաքնվել: Քրիստոնյաները Եգիպտոսում մշտապես հայտնվում են հարձակումների թիրախում: Եգիպտոսի ՌՕՈւ արդեն 2015-ի փետրվարից պարբերաբար ռմբակոծել է ԻՊ ջիհադականներին Լիբիայում: Ավտոբուսի վրա հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսը չի հապաղի ահաբեկիչների թիրախները խոցելու հարցում ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում: Եգիպտոսում քրիստոնյաների դեմ հարձակումը դատապարտել են համաշխարհային առաջնորդները, այդ թվում Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հռոմի պապը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |