Եգիպտական ավիացիան գրոհել է ԻՊ ճամբարները Լիբիայում

Եգիպտական ավիացիան գրոհել է ԻՊ ճամբարները Լիբիայում

PanARMENIAN.Net - Եգիպտական բանակը գրոհել է ջիհադականների ճամբարները Լիբիայում: Ավիահարձակման թիրախում է հայտնվել 6 ճամբար մերձափնյա Դերնա քաղաքում:

Դա տեղի է ունեցել քրիստոնյաներին տեղափոխող ավտոբուսի վրա իսլամիստների հարձակումից հետո: Հարձակումը տեղի է ունեցել Էլ Մինյա գավառում, որը 250 կմ հեռավորության վրա է դեպի հարավ Կահիրեից: 28 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ, ևս 20 մարդ վիրավորվել է: Հարձակվողներին հաջողվել է թաքնվել:

Քրիստոնյաները Եգիպտոսում մշտապես հայտնվում են հարձակումների թիրախում: Եգիպտոսի ՌՕՈւ արդեն 2015-ի փետրվարից պարբերաբար ռմբակոծել է ԻՊ ջիհադականներին Լիբիայում:

Ավտոբուսի վրա հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսը չի հապաղի ահաբեկիչների թիրախները խոցելու հարցում ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում:

Եգիպտոսում քրիստոնյաների դեմ հարձակումը դատապարտել են համաշխարհային առաջնորդները, այդ թվում Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հռոմի պապը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---