ՌԴ ՊՆ. ԻՊ գրոհայինները պայմանավորվել են քրդերի հետ Ռաքքայից անարգել հեռանալու մասին

ՌԴ ՊՆ. ԻՊ գրոհայինները պայմանավորվել են քրդերի հետ Ռաքքայից անարգել հեռանալու մասին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորումը պայմանավորվել է քրդերի հետ սիրիական Ռաքքայից անարգել հեռանալու մասին՝ Պալմիրայի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ պաշտպանության նախարարությունում: Ըստ աղբյուրի, ռուս զինվորականները միջոցներ են ձեռնարկել կանխելու համար դա, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ըստ մի քանի անկախ աղբյուրների, Ռաքքայում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում կռվող քրդական ջոկատների հրամանատարության և այդ շրջանում գործող ԻՊ խմբավորման առաջնորդների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նրանց համար անվտանգ «հարավային միջանցք» բացելու մասին: Ահաբեկիչներին հնարավորություն է տրվել անարգել հեռանալ քաղաքից, այն պայմանով, որ նրանք դեպի Պալմիրա կգնան»,-ասել է գործակալության աղբյուրը:

Աղբյուրը հավելել է, որ տեղեկանալով այդ մասին, Սիրիայում ռուսական զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել կանխելու համար գրոհայինների տեղաշարժը հարավային ուղղությամբ:

Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---