Tatler. Հայաստանը՝ ամառվա ամենանորաձև ուղղություն

Tatler. Հայաստանը՝ ամառվա ամենանորաձև ուղղություն

PanARMENIAN.Net - Օտարերկրացիներից շատերին Հայաստան ժամանելիս թվում է, թե նրանք հայտնվելու են Մերձավոր Արևելքում, սակայն, հայտնվելով իր ճարտարապետությամբ և կենսակերպով միանգամայն եվրոպական Երևանում, հաճելիորեն զարմանում են: Այս մասին ասվում է Tatler ռուսական պարբերականի «Հայաստանը՝ ամառվա ամենանորաձև ուղղություն» հոդվածում, որի հեղինակն է հայտնի գործարար Վերոնիկա Զոնաբենդը (նա հայտնի բարերար ու գործարար Ռուբեն Վարդանյանի կինն է):

Ներկայացնելով Հայաստանը՝ Զոնաբենդը սկսում է օդանավակայանից. «Օդանավակայանի հին շենքը խորհրդային կոնստրուկտիվիզմի հիանալի նմուշ է, նորը՝ 2013-ին ճանաչվել է ԱՊՀ և Բալթիայի երկրնեի լավագույն օդանավակայանը»:

Զոնաբենդը հիշում է, որ Երևանը հմայել էր իրեն դեռ խորհրդային տարիներին, ուր նա այցելել էր դպրոցական արձակուրդներին. Երևանն առանձնանում էր գորշ խորհրդային քաղաքների ֆոնին տոնական մթնոլորտով, ինչպես նաև բոլորովին ոչ խորհրդային կենսակերպով՝ փողոցային սրճարաններով ու ժպտացող բարեհամբույր անցորդներով:

Անդրադառնալով ծանր 90-ականներին և դառնալով ժամանակակից Երևանին՝ Զոնաբենդը նշում է, որ վերադարձել է տոնականության զգացողությունը, թեև եղան և կորուստներ.չկա կրկեսի շենքը, կենտրոնական շուկան:

Հոդվածում նշվում է, որ հանճարեղ Թամանյանի նախագծով կառուցված Երևանի կենտրոնը մտածված է որպես միասնական անսամբլ: «Քաղաքը 2 էպիկենտրոն ունի՝ Հանրապետության հրապարակն ու Օպերայի շենքը, որոնք կապված են Հյուսիսային պողոտայով: Դրա շնորհիվ Երևանն իր ուրույն դեմքն ունի, ինչը չես ասի ժամանակակից քաղաքներից շատերի մասին, որոնք կարծես Դուբայի կրկնօրինակները լինեն որոշ տարբերություններով: ...Իսկ Կասկադն ու Սիրահարների զբոսայգին լավ օրինակ են այն բանի, թե ինչպես կարելի է հնին նոր ժամանակակից բովանդակություն հաղորդել»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ քաղաքում բարձր մակարդակի վրա է մշակութային կյանքը, անպայման պետք է այցելել Մատենադարան, Փարաջանովի թանգարան, լինել քաղաքի ջազ ակումբներում:

Հեղինակը գրում է, որ շատերը Երևան են գալիս ատամները բուժելու, քանի որ Հայաստանում բարձր է ատամնաբուժության և պլաստիկ վիրահատության մակարդակը, իսկ գները մատչելի են:

Ըստ Զոնաբենդի, Երևանը նաև սև սուրճի քաղաք է, որն այստեղ շատ համեղ են պատրաստում: Եվ հետո՝ Երևանը շատ անվտանգ է: Նա խորհուրդ է տալիս 1-2 օր Երևանում անցկացնելով՝ այցելել նաև Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Սևան, Դիլիջան, որտեղ գործում է UWC Dilijan Միջազգային դպրոցը:

«Մենք մտադիր ենք Դիլիջանը վերածել կրթական, մշակութային և առողջարարական կենտրոնի»,-գրում է Զոնաբենդը:

Նա հավելել է նաև, որ անպայման պետք է Տաթև այցելել, տեսնել Տաթևի վանքն ու աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Ընթերցողներին խորհուրդ է տրվում լինել նաև Գորիսում, Խնձորեսկում, այցելել Քարահունջ, ինչպես նաև Արցախ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---