«Բարքեմփ Երևան 2017» (չ)կոնֆերանս. ՏՏ ոլորտի մասնագետներ են հավաքվել27 մայիսի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ից 28-ը Երևանում անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2017»-ը: Արդեն 9 տարի է, ինչ Բարքեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: (Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես են գալիս վեց միջազգային հյուր՝ ծրագրավորող Յան Ուալդեբոյերը` Գերմանիայից, Էդուարդ Ուրլիչը` Չեխիայից, Իլյա Կլիմովը՝ Ուկրաինայից, լուսանկարիչ Էնդրյու Ռովաթը` Կանադայից, Եկատերինա Տկաչովան և Եկատերինա Երոշենկոն՝ Ռուսաստանից: Այս տարի ևս «Բարքեմփ Երևան 2017»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՏ ընկերություններ: Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում Բարքեմփը անցկացվում է 2009թ-ից: Առաջին Բարքեմփ Երևանին մասնակիցների թիվը հասնում էր 200-ից 300-ի, իսկ 8 տարի անց՝ գերազանցեց 3000-ը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |