Մարզահամերգային համալիրում անցնում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը28 մայիսի 2017 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի մարզահամերգային համալիրում անցնում է «Ավրորա» նախաձեռնության մրցանակաբաշխությունը: Արարողությունը վարում է հայտնի գրող և The Washington Post-ի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը: 2017-ին մրցանակաբաշխությունն անցնում է մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը և «խորհրդանշում է հայ ժողովրդի տոկունությունը»: Հավակնորդները 5-ն են՝ Ֆարթուն Ադան և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն և Թոմ Քաթինա: Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, մշակույթի և սպորտի հայտնի գործիչներ, այդ թվում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը: «Ավրորա» նախաձեռնության առաջին մրցանակակիր Մարգերիտ Բարանկիցեն իր ողջույնի խոսքում հայտարարել է, որ նախաձեռնությունն օգնել է իր հայրենի բնակավայրին վերածնվել. «Պատկերացրեք, թե ինչպես է «Ավրորան» ազդում Բուրունդիի փախստականների վրա; «Ավրորան» ցույց է տալիս, որ մենք կարող ենք երազել, կարող ենք վերածնվել: Շատ երեխաներ այժմ կարողանում են դպրոց հաճախել: Ես կոչ եմ անում բոլորին միանալ «Ավրորայինն», Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին», -ասել է Բարանկիցեն: Արարողության մեկնարկից առաջ PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանն ասել է, որ ևս ողջունում է նախաձեռնությունը: «Սա գերազանց միջոց է շնորհակալություն հայտնելու նրանց, ով փրկել է հայերին Ցեղասպանության ժամանակ»,-ասել է Արոնյանը: Հաղթողի անունը հայտնի կդառնա արարողության ավարտին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |