Կաննի «Ոսկե արմավենին»՝ Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմին

Կաննի «Ոսկե արմավենին»՝ Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմին

PanARMENIAN.Net - Շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Ֆիլմում գլխավոր դերակատարմամբ հանդես են եկել Քլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսը, Դոմինիկ Ուեսթը և Թերի Նոտարին:

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել ամերիկացի Խոակին Ֆենիքսը: Լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Դայանա Կրյուգերը:

Կինոփառատոնի նշանակությամբ երկրորդ մրցանակին՝ «Հատուկ հայացք», արժանացել է իրանցի ռեժիսոր Մուհամեդ Ռասուլոֆի «Պատվի մարդը» ֆիլմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հատուկ հայացք» ծրագիրը ստեղծվել է 1976 թվականին: Այդ մրցանակին արժանանում են «անսովոր և համարձակ» ֆիլմերը:

Այս մրցույթին մասնակցել է 18 ֆիլմ: Հատուկ մրցանակի է արժանացել ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Մատյե Ամալրիկը «Բարբարա» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ժասմին Տրինկան «Ֆորտունատա» ֆիլմի համար:Լավագույն ռեժիսորի մրցանակը վերցրել է ամերիկացի Թեյլոր Շերիդանը «Քամոտ գետը» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակը շնորհվել է մեքսիկացի ռեժիսոր Միշել Ֆրանկոյին «Ապրիլի դուստրերը» ֆիլմի համար:

Կաննի կինոփառատոնն անցկացվում էր Ֆրանսիայի Կանն քաղաքում` մայիսի 17-28-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---