Ջերմուկը՝ ԱՀՊ երկրների լավագույն հանգստավայրերի հնգյակում

Ջերմուկը՝ ԱՀՊ երկրների լավագույն հանգստավայրերի հնգյակում

PanARMENIAN.Net - Ջերմուկ առողջարանային քաղաքը հայտնվել է ԱՀՊ երկրների լավագույն հանգստավայրերի հնգյակում: ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը հրապարակել է ԱՊՀ-ի առողջավայրերը 2017-ի համար:

Լավագույն հնգյակում են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Վրանստանի առողջարանները:

Գործակալության տվյալներով՝ առողջարար հանգստի նպատակով Հայաստան են գալիս միջինում 10 օրով և ծախսում են $48 մեկ շնչի վրա՝ ներառելով գիշերակացը, սնունդն ու առողջարար օբյեկտները:

Երևանն ընդգրկվել է 2017-ի ամառային ուղևորությունների ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունների ցանկում: Այդ մասին հայտնել են BSI Group-ի օպերատորները:

ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներառել էր Երևանը ԱՊՀ այն քաղաքների ցանկում, որոնք նախընտրել են ռուս զբոսաշրջիկները 2017-ի տոնական մայիսյան օրերին ուղևորությունների համար: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի տվյալների վերլուծության հիման վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---