ՀՀ-ից 19 շախմատիստ կմասնակցի ԵԱ-ին

ՀՀ-ից 19 շախմատիստ կմասնակցի  ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ից հունիսի 10-ը Մինսկում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը, որտեղ 22 լավագույներն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:

Մայրցամաքի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 19 շախմատիստով՝ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանի (վարկանիշ` 2677), Գաբրիել Սարգսյանի (2666), Հրանտ Մելքումյանի (2619), Զավեն Անդրիասյանի (2615) և Արման Փաշիկյանի (2603) գլխավորությամբ:

Առաջին տուրը կկայանա մայիսի 30-ին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը 398 մասնակից ունի, խաղալու են շվեյցարական համակարգով՝ 11 տուր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---