ԱՄՆ-ում ապօրինի գտնվելու համար նաև ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

ԱՄՆ-ում ապօրինի գտնվելու համար նաև ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում ԱՄՆ դաշնային միգրացիոն ոստիկանության աշխատակիցները 5 օրում ձերբակալել են 188 մարդ:

Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացիները, գրում է Los Angeles Times-ը:

Ձերբակալվածների մեծ մասը Մեքսիկայից են, մյուսները՝ Սալվադորի, Հայաստանի, Հոնդուրասի, Թաիլանդի, Վիետնամի, Կամբոջայի, Ռուսաստանի, Ֆիլիպինների քաղաքացիներ:

Բոլորն էլ նախկինում դատապարտված են եղել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացիներին աշխատանքային վիզայի տրամադրման կարգը փոխելու մասին: Հրամանագրով խստացվում է աշխատանքային վիզաների տրամադրման կարգն օտարերկրացիներին՝ «բարձրացնելու համար ամերիկացի աշխատակիցների աշխատավարձերն ու զբաղվածության մակարդակը»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---