Մխիթարյան. Գիտեինք, որ «Այաքսը» լավ է տիրում գնդակին, բայց բացահայտել էինք թույլ կողմերը

Մխիթարյան. Գիտեինք, որ «Այաքսը» լավ է տիրում գնդակին, բայց բացահայտել էինք թույլ կողմերը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մատչ TV-ի մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ զրուցել է Եվրոպայի լիգայի եզրափակչի և ավարտված մրցաշրջանի մասին:

«Մենք գիտեինք, որ «Այաքսը» լավ է տիրում գնդակին և հարձակվում է: Բայց մենք գիտեինք նրանց թույլ տեղերը և ձգտում էինք հակագրոհների ժամանակ օգտագործել մեր պահերը: Առաջին գոլը մենք խփեցինք հենց «Այաքսի» սխալից հետո: Նրանք մեզ տարածություն տվեցին խաղադաշտի կենտրոնում:

Կարծում եմ, մեզ օգնեց այն, որ Պոգբան արագ գոլ խփեց: Դա մեզ օգնեց ավելի վստահ լինել: Մենք վերահսկում էինք խաղը: Երբ ես գոլ խփեցի, կարծում եմ, ամեն ինչ արդեն պարզ դարձավ: Մենք «Այաքսին» ոչ-մի շանս չտվեցինք: Իմ կարծիքով, մենք լավ խաղացինք և բարձունքում էինք», - ասել է Մխիթարյանը, գրում է Armfootball.com-ը:

Ֆուտբոլիստը հավելել է. «Շատերը երազում էին խաղալ Չեմպիոնների լիգայում և, հնարավոր է, չէին մտածում, որ կհաղթեն Եվրոպայի լիգան: Մենք 10 ամիս քրտնաջան աշխատեցինք, սկսած առաջին խաղից: Պրեմիեր լիգան էլ դեռ կար և մենք ձգտում էինք որքան հնարավոր է շուտ մրցանակ նվաճել, կամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Այսօր մեզ հաջողվեց անել դա, ինչի առթիվ էլ շնորհավորում եմ թիմին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել է հոլանդական «Այաքսին» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ ՄՅու-ի:Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպայի լիգայի եզրափակչում: Խաղի ավարտից հետո նա ծածանել է ՀՀ դրոշն ու ասել.«Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---