«Ռուսական երկաթուղիներում» կարող են 2 նոր էլեկտրագնացք ավելանալ29 մայիսի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ-ի շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով կարող է համալրվել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 29-ին ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները և աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ: Անդրադառնալով ուղևորափոխադրումներին` Վահան Մարտիրոսյանը հատուկ ընդգծել է սպասարկման որակի բարձրացման կարևորությունը` նշելով, որ խոսքը ոչ միայն վագոնների թարմացման, այլև փոխադրման արագությունը մեծացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին է: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահն ասել է, որ ընկերության աշխատանքի նոր ռազմավարության մշակման ընթացքում նախատեսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ուղևորափոխադրմանը: Ըստ նրա՝ իրենց համար ևս ուղևորների սպասարկման որակի բարձրացումն առաջնահերթ է: Ալեքսանդր Միշարինը հայտնել է, որ ընկերությունը քննարկում է շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը: Նախարարը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործուն մասնակցությամբ իրականացվող մուլտիմոդալ բեռնափոխադրման պիլոտային ծրագրի հաջող մեկնարկին, ներկայացրել է ձեռք բերված հաջողությունները և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ զգալի ծավալային աճ կգրանցվի: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ներկայում ամենուր երկաթուղով բեռնափոխադրումների աճի մեծ միտում կա, և կարծում է, որ այդ առումով Հայաստանի` որպես տարանցիկ երկրի, պոտենցիալը շատ բարձր է: Հարավկովկասյան երկաթուղու («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է) էլեկտրաքարշերի քանակը 49 է: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |