«Ռուսական երկաթուղիներում» կարող են 2 նոր էլեկտրագնացք ավելանալ

«Ռուսական երկաթուղիներում» կարող են 2 նոր էլեկտրագնացք ավելանալ

PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ-ի շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով կարող է համալրվել:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 29-ին ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները և աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ: Անդրադառնալով ուղևորափոխադրումներին` Վահան Մարտիրոսյանը հատուկ ընդգծել է սպասարկման որակի բարձրացման կարևորությունը` նշելով, որ խոսքը ոչ միայն վագոնների թարմացման, այլև փոխադրման արագությունը մեծացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին է:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահն ասել է, որ ընկերության աշխատանքի նոր ռազմավարության մշակման ընթացքում նախատեսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ուղևորափոխադրմանը: Ըստ նրա՝ իրենց համար ևս ուղևորների սպասարկման որակի բարձրացումն առաջնահերթ է:

Ալեքսանդր Միշարինը հայտնել է, որ ընկերությունը քննարկում է շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը:

Նախարարը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործուն մասնակցությամբ իրականացվող մուլտիմոդալ բեռնափոխադրման պիլոտային ծրագրի հաջող մեկնարկին, ներկայացրել է ձեռք բերված հաջողությունները և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ զգալի ծավալային աճ կգրանցվի:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ներկայում ամենուր երկաթուղով բեռնափոխադրումների աճի մեծ միտում կա, և կարծում է, որ այդ առումով Հայաստանի` որպես տարանցիկ երկրի, պոտենցիալը շատ բարձր է:

Հարավկովկասյան երկաթուղու («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է) էլեկտրաքարշերի քանակը 49 է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---