Սիրիական բանակն ազատել է Դամասկոս-Պալմիրա մայրուղին

Սիրիական բանակն ազատել է  Դամասկոս-Պալմիրա մայրուղին

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական բանակը դաշնակցային ուժերի աջակցությամբ վերադարձրել է Դամասկոս-Պալմիրա հիմնական ճանապարհի նկատմամբ հսկողությունը:

ԻՊ-ի դիրքերի վրա հարձակումը շարունակվում Է Պալմիրա քաղաքից դեպի արևմուտք, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերը շարունակվում են Արաք քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա: Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում և նահանջում են Սուխնե քաղաքի՝ իրենց գլխավոր հենակետ:

Հոմս նահանգի արևելքում գործողության սկսվելուց ի վեր կառավարական զորքերը ԻՊ-ից ազատել են ավելի քան հազար քառակուսի կիլոմետր տարածք:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---