Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթ են նվաճել Մադրիդի «Գրան Պրի»-ում

Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթ են նվաճել Մադրիդի «Գրան Պրի»-ում

PanARMENIAN.Net - Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր:

Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը:

Ջրացատկորդներն այժմ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը:

Ապրիլին հայ ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցել են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ, Հայաստանի լողի մինչև 14 տարեկանների հավաքականը գերազանց է հանդես եկել Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 110 մարզիկ:

Կարդացեք նաև՝ Հայ աթլետները՝ Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---