Միջազգային տիեզերական կայանի մակերեսին կենսունակ մանրէներ են հայտնաբերվել

Միջազգային տիեզերական կայանի մակերեսին կենսունակ մանրէներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Միջազգային տիեզերական կայանի մակերեսին կենսունակ մանրէների սպոռներ են հայտնաբերվել, որոնք կարող են ապրել տիեզերքում: Այդ մասին հայտարարել են «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները:

Ռուս տիեզերագնացները, բաց տիեզերք դուրս գալիս, տիեզերական փոշու նմուշներ են հավաքել կայանի մակերեսից: Դա արվել է «Թեստ» տիեզերական էքսպերիմենտի շրջանակում: Այն շարունակվել է 2010-2016թթ.:

Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, նմուշներում առկա էին տիպիկ ցամաքային և ծովային մանրէներ ներկայացուցիչներ, գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը:

Ստացված տվյալների հիման վրա «Ռոսկոսմոսի» գիտական ինստիտուտի և ՌԴ մյուս առաջատար գիտական հաստատությունների մասնագետներն առաջարկում են բարձրացնել երկրի կենսոլորտի վերին շեմը: Այժմ այն սահմանված է 20 կմ բարձրության վրա: Առաջարկվում է ավելացնել այն մինչև 400 կմ:

Ըստ գիտնականների, Միջազգային տիեզերական կայանի մակերեսին միկրոօրգանիզմները հայտնվել են այսպես կոչված «իոնոոլորտային վերելակի» շնորհիվ: Այդ մեխանիզմը տրոպոոլորտային (ներքնոլորտի) աերոզոլը երկրի մակերեսից հասցնում է վերին իոնային ոլորտ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---