«Արարատյան բակալավրիատ» դպրոցների ցանցի ստեղծման գործընթացը մեկնարկել է

«Արարատյան բակալավրիատ» դպրոցների ցանցի ստեղծման գործընթացը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Մատենադարանի նիստերի դահլիճում մեկնարկել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) «Արարատյան բակալավրիատ» դպրոցների ցանցի ստեղծման գործընթացը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և այլ պաշտոնյաներ:

Առաջին փուլում նախատեսվում է ծրագիրը ներդնել ՀՀ մարզերում և Արցախում: Նախատեսվում է, որ ԱԲ ծրագրով առաջին մարզային դպրոցներն իրենց գործունեությունը կսկսեն 2018-ի սեպտեմբերի 1-ից:

Արարատյան բակալավրիատը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում: Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը ԱԲ ծրագիրը համազոր է ճանաչել բրիտական GCE A level և ամերիկյան Advansed Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին:

2014 թ. մեկնարկած Կրթության գերազանցության ազգային ծրագրի նպատակն Արարատյան բակալավրիատ կրթական ծրագրի միջոցով Հայաստանում միջազգայնորեն մրցունակ հայալեզու հանրակրթական նոր որակի ներդրումն ու տարածումն է:

ԱԲ ծրագրով այսուհետ հայ աշակերտները հնարավորություն կունենան անվճար ստանալ հայ ժողովրդի արժեքային համակարգի վրա հիմնված մրցունակ հայալեզու կրթություն ՀՀ մարզերում և Արցախում:

Արարատյան բակալավրիատին դպրոցների միանալու գործընթացը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին, երբ ծրագրի թիմը երեք ամսում հանդիպեց ՀՀ մարզերի և Արցախի մոտ 450 դպրոցի հետ՝ ներկայացնելու ծրագիրն ու դրան միանալու պայմանները: Արդյունքում 20 դպրոց մարզերից և 1 դպրոց Ստեփանակերտից ընտրվեց՝ որպես ԱԲ ծրագրով առաջին թեկնածու:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---