Հայկական ընկերությունն էկվադորյան բանան է արտահանում Ղազախստան

Հայկական ընկերությունն էկվադորյան բանան է արտահանում Ղազախստան

PanARMENIAN.Net - Հայկական ArmEc Trading ընկերությունն էկվադորյան բանան է արտահանում ԵՏՄ շուկա, մասնավորապես Ղազախստան, հայկական մակնշմամբ: Այդ մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը EADaily-ին:

Նա նշել է, որ ընկերությունը մտադիր է դուրս գալ նաև Իրանի և Վրաստանի շուկա:

Էկվադորի հետ առևտրատնտեսական կապերը ձևավորվել և խորացել են ԵՏՄ շնորհիվ, երբ ՀՀ-ն դարձավ միության անդամ և արդեն ներկայացնում էր ելքը 180-միլիոնանոց շուկա:

Ընկերությունն աշխատում է հետևյալ սխեմայով. բանաններն անմիջապես Ղազախստան են ներկրվում, սակայն փաստաթղթերը ձևակերպվում են ՀՀ-ում և շահութահարկը փոխանցվում է ՀՀ բյուջե: Ընկերությունը բանակցում է նաև Իրանի հետ՝ էկվադորյան բանանները կառաքվեն Իրան Վրաստանի, նաև Ադրբեջանի տարածքով, սակայն, ինչպես և Ղազախստանի դեպքում, շահութահարկը կփոխանցվի Հայաստանի բյուջե:

Ընկերությունը բանակցում է նաև ՌԴ և Բելառուսի հետ:

Հայկական ընկերությունը շարունակում է գործակցությունն էկվադորյան կողմի հետ տեսականու ընդլայնման ուղղությամբ և առաջիկայում մտադիր է կակաո, ծաղիկներ, ծովամթերք, մրգերի սառեցրած խյուս ներկրել ինչպես ՀՀ, այդպես էլ եվրասիական շուկա:

Ակնկալվում է, որ 2017-ի աշնանը Երևանում կբացվի Էկվադորի հյուպատոսությունը:

Կարդացեք նաև. Մորուք, օրգանններ ու ձմերուկի կլեպ. Ինչ տարօրինակ ապրանք է արտահանում Հայաստանը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---