Ադրբեջանցի ընդդիմադիրների «ջարդ» Թբիլիսիում. Արտահանձնված ու ձերբակալվածներ կան

Ադրբեջանցի ընդդիմադիրների «ջարդ» Թբիլիսիում. Արտահանձնված ու ձերբակալվածներ կան

PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ձերբակալվել ու Ադրբեջանին է հանձնվել meydan.tv ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին:

Ինչպես հայտնում է meydan.tv-ն, ուր աշխատում է Մուխթարլին, մայիսի 29-ին նա անհետացել էր ընկերների ու ծանոթների հորիզոնից. Կինը հայտնել էր, որ նրան, հնարավոր է, առևանգել են:

Մուխթարլիի փաստաբան Նեյմաթ Քերիմլին հայտարարել է, որ նրա ձերբակալությունն ու արտահանձնումը Վրաստանի կողմից միջազգային նորմերի խախտում է, քանի որ, ըստ սույն նորմերի, քաղաքացին ենթակա չէ արտահանձնման, երբ նրան սպառնում է հետապնդում հայրենիքում:

Թբիլիսիում ձերբակալվել են նաև ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել:

Իր հերթին, Բաքվում ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Սևինջ Վագիֆգըզըն:

Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---