Կառավարությունն օֆշոր կճանաչի ԱՄԷ-ն, Լիբանանը, Շվեյցարիան ու 48 այլ երկիր

Կառավարությունն օֆշոր կճանաչի ԱՄԷ-ն, Լիբանանը, Շվեյցարիան ու 48 այլ երկիր

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունիսի 1-ի նիստի ընթացքում պատրաստվում է ընդունել «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը» սահմանելու մասին որոշումը:

Այն ներառում է 51 անուն՝ ինչպես հայտնի օֆշորային գոտիներ, այդպես էլ այլ երկրներ ու տարածքներ:

Դրանց թվում են, մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբանանը, Շվեյցարիան, Սինգապուրը և Ուրուգվայը:

Հիմնավորման համաձայն, բանն այն է, որ ներկա օրենսդրությամբ եթե ՀՀ-ում գործող ընկերությունը ստանում է կանխավճար օֆշորից ու մեկ տարվա ընթացքում կանխավճարի առարկա ապրանքը կամ ծառայությունը չմատակարարվի, փոխանցմանը հաջորդող 366-րդ օրը գումարը կսկսի համարվել եկամուտ:

«2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 125-րդ հոդ¬վածի 6-րդ մասով սահմանված վերո¬¬նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ օֆշորային գոտիների (երկրների) ցանկ ներկայումս սահմանված չէ», - նշվում է ցանկն ուղեկցող փաստաթղթերում:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---