Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի հունիսյան վարկանիշում 1 հունիսի 2017 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը հունիսի 1-ի դրությամբ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: Վարկանիշի Առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, երկրորդ տեղում է Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2812), այնուհետև՝ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2805), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2800), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2795), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785), Դին Լիժեն (Չինաստան, 2783): ՀՀ ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանը 64-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 84-ը: Մայիսի 1-ի դրությամբ Լևոն Արոնյանը զբաղեցնում էր 6-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում՝ նախորդ մասվա համեմատ բարելավելով դիրքը երեք տեղով. այն ժամանակ նա հաղթել էր Grenke Chess Classic գերմրցաշարը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |