Թբիլիսիում անկարգությունների աղբյուրը Ռուսաստանը չէր, հայտարարել է Միխաիլ Սահակաշվիլին26 նոյեմբերի 2007 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի նոյեմբերյան անկարգությունների գլխավոր աղբյուրը Ռուսաստանը չէ: Այդ մասին հայտարարել է նորյեմբերի 25-ին իր լիազորությունները վայր դրած Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով, անկարգություններին առնչություն ունեին որոշ անձիք, ներառյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլին, որը բացահայտ իշխանափոխության կոչ էր անում: Միխաիլ Սահակաշվիլին ընդգծել է նաեւ, որ Վրաստանը դեռ երբեք այդքան անկախ չի եղել Ռուսաստանից, որքան հիմա: «Նոյեմբերի կեսին վերջին ռուս զինծառայողները լքեցին Վրաստանը: Բացի այդ, երկիրը գրեթե 100 տոկոսով հրաժարվել է ռուսական գազի եւ էլեկտրաէներգիայի ներմուծումից: Ամառային շրջանում Վրաստանն ինքն էր էլեկտրաէներգիա արտահանում Ռուսաստան: Նաեւ, չնայած Ռուսաստանի կողմից վրացական գինիների ներմուծման վրա դրված էմբարգոյին, երկրում այս տարի տնկվել են խաղողի որթի մեկ միլիոն տնկիներ»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է ՌԲԿ-ն: Նշենք, որ Մ.Սահակաշվիլին պաշտոնապես հրաժարական տվեց եւ նրա պարտականությունները մինչ նոր նախագահի պաշտոնակալումը կկատարի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Մ.Սահակաշվիլին կառաջադրվի երկրորդ նախագահական ժամկետի համար: Թբիլիսիում նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո, երբ մահակների եւ ջրցան մեքենաների օգնությամբ ցրվեց ընդդիմության հավաքը, Վրաստանում նշանակվեցին նախագահի վաղաժամկետ ընտրություններ, որոնք տեղի կունենան 2008 թվականի հունվարի 5-ին, որին զուգահեռ կանցկացվի հարցում, որով էլ կորոշվի խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը` 2008թ. գարնանը թե աշնանը: Ըստ Վրաստանի Սահմանադրության, նախագահը պետք է հրաժարական տա նոր նախագահական ընտրություններից 45 օր առաջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |