Թրամփ. ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից

Թրամփ. ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Նա նշել է, որ ներկա պայմաններում մասնակցությունը համաձայնագրին շահավետ չէ ԱՄՆ-ին՝ պարզաբանելով, որ մինչև 2025թ. երկիրը կարող էր կորցնել 2,7 մլն աշխատատեղ, եթե կատարեր համաձայնագրի բոլոր դրույթները:

Նախագահը խոստացել է նաև բանակցություններ վարել ամերիկացիների համար ավելի արդար պայմանների համար:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հունիսի 1-ից դադարեցնում է համաձայնագրի բոլոր «ոչ պարտադիր» դրույթների կատարումը:

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ափսոսանքն է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին Թրամփը խոսել է դեռ նախընտրական շրջանում՝ մերժելով կլիմայի փոփոխության վերաբերյալ տեսությունը՝ խարդախություն անվանելով այն: Ըստ նրա, այդ տեսությունը մշակել է Չինաստանը ոչնչացնելու համար ԱՄՆ արդյունաբերությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2015-ին 196 պետությունների կողմից: Այնտեղ ասվում էր, որ մինչև 2020թ. զարգացող երկրները տարեկան $100 մլրդ կստանան կլիմայական խնդիրների լուծման համար: Այդ միջոցները պետք է հատկացնեն համաձայնագրին միացած մյուս երկրները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---