«Մեղքերի քաղաքի» հիման վրա հեռուստասերիալ կնկարահանվի 2 հունիսի 2017 - 15:03 AMT PanARMENIAN.Net - TWC և Dimension Films ընկերությունները հեռուստասերիալ կնկարահանեն Ֆրենկ Միլլերի «Մեղքերի քաղաքը» գրաֆիկական վեպերի հիման վրա: Ռեժիսորի տեղը կզբաղեցնի Գլեն Մադզարան, որը նկարահնել է «Վահանը», «Քայլող մեռելները» և «Դեմիենը»: Առաջին սերիան կնկարահանի Լեն Ուայզմանը: «Այլ աշխարհի» ռեժիսորն արդեն աշխատել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանել է «Հավայներ 5.0», «Լյուցիֆեր» սերիալների որոշ դրվագներ, գրում է «ԿինոՊոիսկը»: Ակնկալվում է, որ նոր «Մեղքերի քաղաքը» կտարբերվի լիամետրաժ ֆիլմերից: Առաջին հերթին այն ավելի մոտ կլինի Միլլերի սկզբնաղբյուրին: «Մեղքերի քաղաքը» կոմիքսների շարքը սկիզբ է առել 1991-ին: Գործողությունը զարգանում է ԱՄՆ արևմուտքում Բեյզին հորինված քաղաքում, որտեղ հանցավորության մակարդակը շատ բարձր է: «Մեղքերի քաղաքն» առաջին անգամ էկրանավորվել է 2005-ին: Ռեժիսորներն էին Ռոբերտ Ռոդրիգեսը, Քվենտին Տարանտինոն և Ֆրենկ Միլլերը: Որպես հիմք էր հանդիսացել 1-ին, 3-րդ և 4-րդ գրքերը՝ աշխատելով առավելագույնս պահպանել հեղինակի վիզուալ ոճը: Պրեմիերն կայացել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմը տեխնիկական մրցանակի արժանացավ վիզուալ լուծումների համար: Առաջին ֆիլմը համաշխարհային կինովարձույթում վաստակեց 158 մլն դոլար, սակայն շարունակությունը, որը բավականին ուշ հայտնվեց, տապալվեց: Ֆիլմը կոչվում էր «Մեղքերի քաղաք 2. Կին, հանուն որի արժե սպանել»: 65 մլն դոլար բյուջեով ֆիլմը հավաքեց ընդամենը 39,4 մլն դոլար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |