Հունիսի 2-ն է. Մոսկվայում թաց ձյուն է տեղում

Հունիսի 2-ն է. Մոսկվայում թաց ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում թաց ձյուն է տեղում: Այդ մասին հայտնում է Interfax-ը:

Ավելի վաղ Մոսկվայի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր, որ Մոսկվայում օրվա ընթացքում ուժեղ քամին կպահպանվի: «8:00-21:00 Մոսկվայում ակնկալվում է ուժեղ քամի՝ 15 մ/վ և ավելի»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ ՌԴ Հիդրոմետկենտրոնի, Մոսկվայում կանխատեսվում է հյուսիս-արևմտյան քամի 5-10 մ/վ արագությամբ, տեղ-տեղ՝ 12-17 մ/վ:

Վատ եղանակային պայմանների պատճառով հնարավոր են էլեկտրահաղորդիչ գծերի վնասվածքներ, կարող են ծառեր կոտրվել, վատ ամրացված գովազդային վահանակներ պոկվել, որի հետևանքով կարող են վնասվել մարդիկ, իսկ ճանապարհներին կարող են խցանումներ առաջանալ:

Մայիսի 29-ին Մոսկվայում գրանցված փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրևով և ամպրոպով: Մոսկվայում ու Մոսկվայի շրջանում փոթորկից տուժածների թիվը հասել է 150-ի, մահացածներինը՝ 16-ի: Հանրային տրանսպորտի կանգառներից մեկը քամին պոկել է տեղից: Վնասվել են լուսացույցներ, գովազդային վահանակներ, տասնյակ հաստաբուն ծառեր են արմատախիլ եղել՝ ընկնելով մարդկանց և մեքենաների վրա:Ընդհանուր առմամբ, փոթորկի ընթացքում քաղաքի ԱԻՆ-ում պատահարների մասին ստացվել է ավելի քան 4500 զանգ:Կաթվածահար է եղել նաև Մոսկվայի օդանավականյանների աշխատանքը: Հետաձգվել է ավելի քան 30, չեղարկվել՝ 13 թռիչք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---