Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում. 6 զոհ, 30-ից ավելի վիրավոր

Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում. 6 զոհ, 30-ից ավելի վիրավոր

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան` տեղի ժամանակով 22:00-ի շրջակայքում, ահաբեկչական հարձակումներ են եղել միաժամանակ մի քանի վայրում ՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։ BBC-ն հաղորդում է 6 զոհի մասին: Ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։

Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։ Լոնդոնիոստիկանությունը հայտարարել է երեք ահաբեկչի ոչնչացման մասին: Եվս մեկ կասկածյալ դեռևս ազատության մեջ է:

Բացի այդ, ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումնեը պլանավորված են եղել մեկ խմբավորման կողմից: Ոստիկանությունը որոշել է փողոցներում խստացնել հսկողությունը:

Բորոու շուկայի տարածքում կրկին անհայտ անձը դանակով հարձակվել է այցելուների վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու այլ երկրների ղեկավարներ ՄԹ վարչապետ Թերեզա Մեյին իրենց օգնությունն են առաջարկել:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը:

Հաստատվել է ահաբեկչի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդին՝ Լիբիայից Բրիտանիա ներգաղթած ընտանիքից: Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---