Ֆիրդուսի փողոցի շուկայի առևտրականները կտեղափոխվեն առևտրային այլ տարածքներ 5 հունիսի 2017 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականները կտեղափոխվեն առևտրային այլ տարածքներ: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քանի որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ, քաղաքապետն աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար: «Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական աշխատանքները, և պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առևտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն: Այս հարցում եղեք խիստ հետևողական, քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ տվյալ առևտրականներին հանում ենք այդ տարածքներից՝ փոխարենը չառաջարկելով գործունեությունը շարունակելու պայմաններ »,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել մեկշաբաթյա ժամկետում հարցն ամբողջությամբ կարգավորել: Հանձնարարվել է նաև, որ բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություն ձեռք բերվի, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առևտրականներից գումար չգանձեն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆիրդուսի տարածքում սկսվելու է մոտ 90 մ. տրամագծով ամբողջապես կոր, օղակաձև նոր հրապարակի կառուցում: Ընթերցեք նաև. Ֆիրդուսի շուկան ու «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքի կիսակառույցը քանդվելու են Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |