Սպորտային մեքենաների մրցաշար՝ Երևանում

Սպորտային մեքենաների մրցաշար՝ Երևանում

PanARMENIAN.Net - «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» խորագրով սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը:

Այն անցկացվել է Երևան-Մասիս հին ավտոճանապարհին՝ ներառելով 6 անվանակարգ` ըստ մասնակից մեքենաների դասերի: Բոլոր անվանակարգերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող վարորդներն արժանացել են գավաթների, մեդալների և պատվոգրերի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնողները ստացել են նաև արժեքավոր մրցանակներ:

Մրցաշարին մասնակցել են պրոֆեսիոնալ և սիրողական վարորդներ Հայաստանի բոլոր մարզերից ու Վրաստանից: Կազմակերպիչների հավաստմամբ, «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» միջոցառման նպատակն է մայրաքաղաքում զարգացնել ավտոսպորտն ու ավտոսիրողներին հնարավորություն ընձեռել՝ դրսևորելու իրենց վարորդական հմտությունները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---