«Տարոն-Ավիան» չվերթներ է սկսում դեպի Մոսկվա

«Տարոն-Ավիան» չվերթներ է սկսում դեպի Մոսկվա

PanARMENIAN.Net - Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել դեպի Մոսկվա:

Ավիաընկերությունը հունիսի 30-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները կիրականացնի յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ ուրբաթ և կիրակի օրերին:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթները կիրականացվեն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:

Հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերության առաջին թռիչքն իրականացվել է ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ։

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: «Շիրակից» է թռիչքներ իրականացնում ռուսաստանյան «Պոբեդա» լոուքոսթերը: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով:

Կարդացեք նաև՝ Ուղիղ չվերթները Երևանից. Դեպի ուր և ինչ հաճախականությամբ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---