Gebrüder Weiss-ը ՀՀ-ում գրասենյակ է բացում

Gebrüder Weiss-ը ՀՀ-ում գրասենյակ է բացում

PanARMENIAN.Net - Gebrüder Weiss ընկերությունն ընդլայնում է իր ներկայությունը Մետաքսի ճանապարհի երկայնքով: Մեկ միլիոնանոց Երևան քաղաքի կենտրոնում ապրիլի սկզբին իր աշխատանքն է սկսել նոր ներկայացուցչական գրասենյակը, որը գործելու է Gebrüder Weiss ընկերության Թբիլիսիում գործող վրացական մասնաճյուղին կից:

Առաջարկվելու են հավաքական բեռների՝ Ավստրիայի (ք. Վիեննա) և Գերմանիայի (ք. Հանաու) պահեստների միջոցով շաբաթական երկու անգամ իրականացվող բեռնափոխադրումներ Եվրոպայի ցանկացած կետից՝ Վրաստանով (ք. Թբիլիսի) դեպի Հայաստան: Ցամաքային բեռնափոխադրումներին զուգահեռ, ծառայությունները ներառում են նաև օդային և ծովային բեռնափոխադրումները, որոնք ևս ղեկավարվելու են Թբիլիսիում գործող Gebrüder Weiss-Hub-ի կողմից:

Ընդլայնում կովկասյան տարածաշրջանում

«Երևանում գործող ներկայացուցչությամբ մենք ընդլայնում ենք մեր ցանցը կովկասյան տարածաշրջանում՝ հանդիսանալով կապող օղակ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միջև», - ռազմավարական քայլը ներկայացնում է Թոմաս Մոզերը, Gebrüder Weiss ընկերության տնօրենը և Հարավ-Արևելք/ԱՊՀ տարածաշրջանային ղեկավարը:

Ներկայացուցչությունը տեղի արտահանող ձեռնարկություններին պետք է հնարավորություն ընձեռի մուտք գործել հայկական շուկա:

«Այս գործընթացում ցանկանում ենք նաև զարգացնել արտահանումը Հայաստանից Եվրոպա», - շարունակում է Մոզերը:

Հյուսիս-հարավ ցամաքային միջանցքը՝ տարանցիկ փոխադրման լավագույն միջոց

«Ճանապարհատրանսպորտային իրավիճակը Հայաստանում բարդ է, քանի որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, իսկ արևմուտքի ու արևելքի փակ սահմանները մեկուսացնում են երկիրը: Սա բնականաբար ազդում է նաև տրանսպորտային հնարավորությունների վրա», - ասում է Ալեքսանդր Խարլամովը՝ Gebrüder Weiss ընկերության Վրաստանի ներկայացուցչության ղեկավարը՝ նշելով լոգիստիկ ընկերության համար բարդ աշխարհագրական բաղադրիչները:

Ներկրումների մեծ մասը իրականացվելու է վրացական ծովային նավահանգիստների միջոցով, այնուհետև՝ Վրաստանի ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան:

Իր 6.500 աշխատակցով, ընկերությանը պատկանող 150 գրասենյակներով և մոտ 1,36 միլիարդ եվրոյի տարեկան շրջանառությամբ (2016) Gebrüder Weiss ընկերությունը դասվում է Եվրոպայի առաջատար բեռնափոխադրող և լոգիստիկ ընկերությունների թվին: Gebrüder Weiss Հոլդինգ ԲԸ-ն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լաութերախում (Ավստրիա), իր գործունեության հիմնական ոլորտներից բացի, որոնք են ցամաքային բեռնափոխադրումները, օդային և ծովային բեռնափոխադրումները, ինչպես նաև լոգիստիկան, իր տանիքի տակ է համախմբում մի շարք հատուկ մասնագիտացված՝ ոլորտին հատուկ լուծումներ և դուստր ձեռնարկություններ, որոնք ներառում են լոգիստիկ խորհրդատվություն x|vise, tectraxx (ոլորտի մասնագետ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համար), inet-logistics (ծրագրային լուծումներ TMS բեռնափոխադրումների կառավարման համար), dicall (հաղորդակցման ծրագրեր, շուկայի ուսումնասիրություն, վերապատրաստում), Rail Cargo (երկաթուղային բեռնափոխադրումներ) և Gebrüder Weiss ընկերության ծանրոցային առաքումների ծառայությունը, որն ավստրիական DPD ընկերության գործընկերն է: Այս փաթեթը կոնցերնին հնարավորություն է տալիս արագ և ճկուն կերպով արձագանքել պատվիրատուների կարիքներին: Բնապահպանական, տնտեսական և սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացրած ընտանեկան այս ձեռնարկությունը, որը տրասնպորտային ոլորտում ունի ավելի քան 500 տարվա պատմություն, այսօր համարվում է կայուն գործարարական փորձի առաջատար:

Photo: Ozbalci/ iStock/ Getty Images Plus/ Getty Images
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---