9 հունիսի 2017 - 11:06 AMT
Շախմատի ԵԱ. Միջազգային վարպետ Միքայելյանը հաղթել է գրոսմայստեր Անտոնին

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության իններորդ տուրում միջազգային վարպետ Արման Միքայելյանն (անհատական վարկանիշ` 2444) սպիտակներով հաղթել է իսպանացի գրոսմեյստեր Դավիթ Անտոնին (2660):

Այժմ Միքայելյանը ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոյի և Մաքսիմ Մատլակովի հետ (4-րդը` լրացուցիչ ցուցանիշներով) 7 միավորով բաժանում է 2-ից 4-րդ հորիզոնականները: Հունիսի 9-ին մեր շախմատիստը կխաղա մրցաշարում ամենաբարձ վարկանիշն ունեցող Դավիթ Նավարայի հետ (Չեխիա, 2739): Համեմատության համար` Արման Միքայելյանի վարկանիշն այս առաջնությունում ընդամենը 216-րդն է:

Գրոսմեյստեր Արման Փաշիկյանը 6.5 միավոր ունի (23-րդ տեղ): Հայաստանի ևս չորս ներկայացուցիչ վաստակել են 6-ական միավոր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մայրցամաքի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան: