ՀՀ տեքստիլ արտադրողները փորձնական արտադրություն կսկսեն ֆրանսիական հայտնի ընկերության հետ

ՀՀ տեքստիլ արտադրողները փորձնական արտադրություն կսկսեն ֆրանսիական հայտնի ընկերության հետ

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությունը մտադիր է գործունեություն ծավելել Հայաստանում՝ համագործակցելով հայկական թեթև արդյունաբերողների հետ։

Ֆրանսիական շուկայում առաջատար դիրք գրավող «Բետրանկուր» ընկերությունը մասնագիտացված է աշխատանքային, անհատական պաշտպանության հագուստների արտադրության մեջ և հայտնի է ALLMER, GUY LEROY, NORTHMEN ապրանքային նշաններով:

Մայիսի 8-ին «Բետրանկուրի» ներկայացուցիչներ Մայքլ Նոքաերտը և Նիկոլաս Կրոմբետեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի հետ այցելել են Վանաձոր և Գյումրի` մարզերում գտնվող գործարանների արտադրանքին տեղում ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

Հանդիպումներ են կազմակերպվել հայկական 7 ընկերության հետ։ Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է այցի արդյունքներից։ Մայքլ Նոքաերտը նշել է, որ հայկական երկու ընկերության հետ շատ մոտ ապագայում արդեն իսկ կսկսի համագործակցությունը և փորձնական արտադրությունը։

Գործարարի խոսքով՝ մեկ այլ տեքտստիլ ընկերության հետ հնարավոր է նաև երկարաժամկետ համագործակցություն և մեծ ներդրումներ։

«Թեթև արդյունաբերության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք տնտեսվարողներին՝ ընդլայնելու գործունեությունն ու ստեղծելու նոր աշխատատեղեր։ Կիրառում ենք աջակցության գործիքակազմն ու այն մեծացնելու հնարավորություններ նախագծում։ Մենք նաև հետամուտ ենք լինելու կադրերի վերապատրաստման խնդրի լուծմանը։ Ցանկանում եմ ընգծել, որ դուք ունեք մեր լիակատար աջակցությունը և Հայաստանում չեք հանդիպի ոչ մի խոչընդոտի»,-նշել է նախարար Կարայանը։ Նախարարը գործարարների հետ քննարկել է հետագա քայլերը։

Հանդիպման ավարտին «Բետրանկուր» ընկերության ներկայացուցիչ Նոքաերտընշել է․ «Մեզ համար անչափ կարևոր է տեսնել և համոզվել, որ այս ոլորտը ձեր կառավարության առաջնահերթություններից է։ Շնորհակալ ենք այցի կազմակերպման և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը թեթև արդյունաբերության ոլորտում լավ պատմություն ունի, մենք ցանկանում ենք այն զարգացնել և բարելավել հայկական արտադրանքը»։

Հունիսի 6-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության նախաձեռնությամբ նաև հանդիպում էր կազմակերպվել «Բետրանկուր» ընկերության և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների` «Գլորիա» կարի ֆաբրիկայի, «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «Բազում Ֆիրմա» ԱԿ-ի, «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ի և «Ոսկեկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Բետրանկուր» ընկերության ղեկավար Մայքլ Նոքաերտը հանդես է եկել շնորհանդեսով` ներկայացնելով «Բետրանկուր Գրուպի» գործունեությունը, հետաքրքրության շրջանակները, ինչպես նաև իրենց արտադրանքից որոշ նմուշներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---