Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսը

Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Գյուղի վրա սկսեցին կրակել մոտավորապես երեկոյան ժամը 9-ից: Մոտ 2 ժամ գնդակոծեցին, հիմնականում ՊԿ և ԴՇԿ տիպի գնդացիրներից: Կրակում էին նաև գյուղի ուղղությամբ»,- նշեց համայնքապետը:

Նարեկ Սահակյանի խոսքով, մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չկան, իսկ վնասի չափերը մեծ չեն՝ մի քանի տանիք է վնասվել:

Ապրիլի 28-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը գնդակոծության էր ենթարկվել: Գյուղը երկու ժամ` 21:00-ից մինչև 23:00-ը, ինտենսիվ գնդակոծվել է. կան միայն նյութական վնասներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---