Ջրացատկի ԵԱ. Մարզիչը հայտնել է ՀՀ մասնակիցներին![]() 9 հունիսի 2017 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ջրացատկի Հայաստանի հավաքականը պատրաստվում է հունիսի 12-18-ը Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը հայտնել է թիմի կազմը: Աշխարհամասի առաջնությանը կմասնակցեն Լև Սարգսյանը, Ազատ և Վլադիմիր Հարությունյան եղբայրները. «Եղբայրները կմրցեն սինքրոն ցատկում, իսկ աշտարակացատկում հանդես կգան Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Ազատն այդ մրցաձևին չի մասնակցի, քանի որ ամեն երկիր իրավունք ունի ներկայացնելու երկու մարզիկ: Բացի այդ, Ազատը վնասվածքից ամբողջությամբ դեռ չի ապաքինվել: Չեմ ցանկանում շատ ծանրաբեռնել նրան: Լավագույն վեցյակի մեջ տեղ գտնելը մեզ համար գերազանց արդյունք կլինի, քանի որ շատ հզոր երկրներ են մասնակցելու: Ինձ համար կարևոր է, որ տղաները կարողանան իրենց արժանի միավորներ վաստակել», - մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Ջրացատկորդները Կիև կմեկնեն հունիսի 12-ին: 2017-ի մայիսին ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր: Ապրիլին Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցել են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Նրանք սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |