Իսպանական Վալենսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Վալենսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

«Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։

Հունիսի 5-ին իսպանական Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչել է ու դատապարտել Հայող ցեղասպանությունը: Սուեկան դարձել է իսպանական 28-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը:

Ավելի վաղ իսպանական ևս 2 քաղաք՝ մայիսի 3-ին Կույերան և ապրիլի 28-ին Վիլյենան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ հանցանքը դատապարտած քաղաքների ցանկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---