Ջերմուկում քննարկվել է խոշոր ՍՊԱ կենտրոնի կառուցման հարցը

Ջերմուկում քննարկվել է խոշոր ՍՊԱ կենտրոնի կառուցման հարցը

PanARMENIAN.Net - Ջերմուկում նախատեսվում է բնական տաք ջրերի փակ և բացօթյա լողավազանային համալիրով խոշոր ՍՊԱ կենտրոն կառուցել: Հարցը քննարկվել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցությանը քաղաքի պատասխանատուների հետ՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից կառավարության ղեկավարին ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակում:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Ջերմուկ քաղաք՝ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ շրջել առողջարանային քաղաքի տարբեր հատվածներում:

Քննարկվել են առաջիկայում Ջերմուկում իրականացվելիք լայնամասշտաբ բարեկարգման ծրագրերը, որոնց զգալի մասը դեռևս անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք գործողությունների համատեքստում են:

Խորհրդակցության ընթացքում դիտարկվել և ընդունվել են նախագծային աշխատանքների մշակման համար մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում՝ մայթերի և փողոցների բարեկարգման, շենքերի ճակատների և կտուրների վերակառուցման, ինչպես նաև՝ կառուցապատման ճարտարապետական լուծումների և չափորոշիչների վերաբերյալ:

Քննարկման ժամանակ կարևորելով Ջերմուկը բարեկարգ և գրավիչ զբոսավայր դարձնելու հարցը, Սարգսյանն անդրադարձել է Ջերմուկի լճի հարակից հատվածների, հետիոտն ճեմուղիների կառուցման նախագծային խնդիրներին, ինչպես նաև՝ քաղաքում ժամանցի համար նախատեսված բացօթյա ամֆիթատրոնի տեղադրության և քաղաքային զբոսայգու բարեկարգման ու կանաչապատման թեմաներին, ասվում է Քաղշինկոմիտեի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ջերմուկի զարգացման համար 10 մլն դոլար է հատկացվել, միջոցները տրամադրել է Ասիական բանկը որպես վարկ:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյան 2016-ի ավարտին հայտնել էր, որ Ջերմուկում հիմնովին փոխվելու է բնակֆոնդը, տանիքները, բակերն են բարեկարգվելու, ասֆալտապատում է արվելու, մայթերն են նորոգվելու, ամբողջությամբ վերանորոգվելու է 12 հա քաղաքային այգին: Ըստ նրա, ճանապարհ կբացվի Գնդեվազ գյուղից դեպի Գնդեվանք եկեղեցի,

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---