Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին![]() 10 հունիսի 2017 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Արոնյանը խաղը գեղեցիկ քայլերով է հաղթել․ պարտիայի 12-րդ քայլում նա զոհաբերել է որակ, այնուհետև 17-րդ քայլին Արոնյանը զոհաբերել է նաև փիղը: Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացել է հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը հանձնվել է։ 4-րդ տուրում Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Վիշվանաթան Անանդից: Կարուանա-Կրամնիկ և Սո- Կարյակին պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։ Կարդացեք նաև՝ Արոնյան. «Պարզապես հասկացանք, որ ֆերմայով զբաղվելն ավելի դժվար է, քան շախմատ խաղալը» Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |