Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում հաղթում է Մակրոնի կուսակցությունը

Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում հաղթում է Մակրոնի կուսակցությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո:

«Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հավաքում է ձայների 28,21%-ը: Երկրորդը աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունն է 15,77%-ով: Մարին լե Պենի «Ազգային ճակատը» հավաքում է 13,2%:

Մակրոնի կուսակցության դաշնակից «Ժողովրդավարական շարժումը» հավաքում է 4,11%: Երկու կուսակցությունը միասին կարող է 390-430 մանդատ ստանալ խորհրդարանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում 577 տեղ կա:

ԱԺ ընտրություններն ավանդաբար 2 տուրով են անցնում: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 18-ին:

Երկրորդ փուլում քվեարկում են այն ընտրատարածքների ընտրողները, որտեղ առաջին փուլում ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել: Երկրորդ փուլ անցնելու համար առաջին փուլում առնվազն 12,5% է պետք հավաքել:

Մասնակցությունը ընտրություններին կազմել է 51%:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---