Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը որակազրկվել է Թբիլիսիի մրցաշարում (վիդեո)

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը որակազրկվել է Թբիլիսիի մրցաշարում

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության հետևանքով չի շարունակել գոտեմարտը:

98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը գոտեմարտում էր Ռևազ Նադարեիշվիլու հետ։

Սակայն վրացի ըմբիշի օգտին կողմնակալ մրցավարության պատճառով տրիբունաներում զանգվածային քաշքշուկ է սկսվել, բախվել էին նաև ընբիշի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ, ով նաև նրա մարզիչն է:

Տեսնելով դա՝ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը՝ չշարունակելով պայքարը։

Այդ պահին Ալեքսանյանը պարտվում էր 1:2 հաշվով: Նրա հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել՝ 1։4 հաշվով։ Արթուր Ալեքսանյանը նաև որակազրկվել է և զրկվել նաև արծաթե մեդալից, գրում է Armtimes.com-ը:

ՀՀ ազատ ոճայինները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում: Ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել 57, 65, 74 և 97 կգ քաշայինները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---