7-8 բալանոց երկրաշարժ՝ Թուրքիա-Հունաստան սահմանին

7-8 բալանոց երկրաշարժ՝ Թուրքիա-Հունաստան սահմանին

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:28-ին (Գրինվիչի ժամանակով` 12:28-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.830 և արևելյան երկայնության 26.320 աշխարհագրական կոորդինատներով (Էգեյան ծով, Թուրքիա-Հունաստան սահմանային գոտի, Իզմիր քաղաքից 85 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը հարակից տարածքներում կազմել է 7-8 բալ:

Հունիսի 7-ին Վանաձորում ու Լոռիի մարզի մի շարք քաղաքներում ժամը 22։30-ի սահմաններում ցնցումներ են զգացվել։ PanARMENIAN.Net ի ընթերցողների փոխանցմամբ, ցնցումները զգացվել են նաև Երևանում, Դիլիջանում, Հրազդանում, Իջևանում, Կոտայքի մարզում, Ապարանում, Նոյեմբերյանում և այլուր:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---