Կարկուտ ՀՀ տարածքում․ 3 մարզում հակակարկտային 6702 կրակոց է կատարվել

Կարկուտ ՀՀ տարածքում․ 3 մարզում հակակարկտային 6702 կրակոց է կատարվել

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին, ժամը 18:18-ից մինչև 19:35-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 30 կայանքից Շիրակի մարզի Աղին, Ախուրյան, Բասեն, Բայանդուր, Երազգաորս, Գետք, Արևիկ, Ազատան, Մեղրաշեն, Շիրակավան, Փանիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3679 կրակոց:

Ժամը 16:45-ից մինչև 17:06-ը հակակարկտային 21 կայանքից Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2327 կրակոց:

Ժամը 16:05-ից մինչև 16:30-ը հակակարկտային 8 կայանքից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Հագվի, Օձուն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:

Ժամը 15:13-ից մինչև 15:19-ը հակակարկտային 2 կայանքից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 96 կրակոց:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---