// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հրազդանում կարող է աղբից էլէներգիայի վերամշակման արտադրամաս կառուցվել

Հրազդանում կարող է աղբից էլէներգիայի վերամշակման արտադրամաս կառուցվել

PanARMENIAN.Net - Ուսումնասիրվում է Հրազդանի տարածքում աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայան կառուցելու հնարավորությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը՝ մանրամասնելով, որ ներկայում քննարկվում են արտադրության հետ կապված տեխնոլոգիական հարցերը:

«Դրան զուգահեռ ուսումնասիրվում է նաև աղբի որակը: Ընտրված տեխնոլոգիայից և աղբի որակից կախված՝ պարզ կլինի ներդրումների ծավալը»,- մանրամասնեց խոսնակը:

Վասակ Թարփոշյանը նաև տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվելու է մասնավոր ներդրողի կողմից:

«Ուսումնասիրություններից հետո կպատրաստվի տեխնիկատնտեսական հիմնավորում, կկազմվի գործարար պլան, որից հետո պարզ կլինի ծրագրի իրականացման ժամկետը», -նշեց նա:

Մայիսի 27-ին համապետական շաբաթօրյակի ժամանակ լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը հայտարարել էր, որ, հնարավոր է, Հրազդանի տարածքում կառուցվի վերամշակող արտադրամաս, որտեղ աղբը կվերամշակվի էլեկտրաէներգիայի:

 Ուշագրավ
Ռեժիսորն իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ
Police.am կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայքի «ՃՈ ծանուցում sms-ով» բաժինը
Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող