ԱՄՆ-ում կրակել են կոնգրեսականների վրա. Վիրավոր կա

ԱՄՆ-ում կրակել են կոնգրեսականների վրա. Վիրավոր կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել բեյսբոլի հրապարակում: Մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքելիզը և կոնգրեսականների մի քանի օգնականներ:

Կրակոցները հնչել են Վիրգինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, որը Վաշինգտոնից դեպի հարավ 11 կմ հեռավորության վրա է: Միջադեպը տեղի է ունեցել Կոնգրեսի անդամների մասնակցությամբ բեյսբոլի բարեգործական հանդիպման նախապատրաստական մարզման ժամանակ, հայտնում է Meduza-ն:

Կրակողը միայնակ է եղել, զինված, ըստ որոշ տվյալների, կիսաավտոմատ հրացանով: Նա մոտ 50 կրակոց է արձակել և քիչ անց ձերբակալվել է:

Տուժածների հստակ թիվը հայտնի չէ, զոհերի մասին չի հաղորդվում:

 Ուշագրավ
---